ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+32 °C
Ռուսաստանը մինչ այժմ Գյումրու դեպքի համար միայն իր ցավակցություններն է հայտնում. «CBS»
15:48, 16.01.2015 | mamul.am
6037 | 1

Ամերիկյան «CBS» պարբերականը նույնպես լուսաբանել է Գյումրիում ստեղծված իրադրությունը, որը սկսվեց ռուսական 102-րդ ռազմաբազայում ծառայող ռուս զինվորի ոճրագործությունից հետո:

«Երեկ մոտ 2000 մարդ հավաքվել էր և փորձում էր ճեղքել ոստիկանների շարքը՝ մուտք գործելու համար Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսարանի շենք: Արդյունքում՝ ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ սկսվեցին, որի ժամանակ նույնիսկ մի քանի մարդ վիրավորվեց, ոմանք նույնիսկ տեղափոխվեցին հիվանդանոց:

Մինչ այժմ, սակայն, մնում է անհայտ, թե արդյոք Ռուսաստանը պատրաստվո՞ւմ է Պերմյակովին հանձնել Հայաստանի իշխանություններին, թե ոչ:

Այսպիսով, ստացվում է այնպես, որ Հայաստանի հիմնական դաշնակից և հովանավոր Ռուսաստանը մինչ այժմ միայն իր ցավակցությունն ու գործի հետաքննության հարցում իր աջակցությունն է հայտնել այդ երկրին»,- նշում է աղբյուրը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր