ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+32 °C
Իրաքի փոխնախագահը նավթի գների անկումն անվանել է «պատերազմ Ռուսաստանի դեմ»
11:52, 17.01.2015 | mamul.am
6036 | 0

Իրաքի փոխնախագահ Նուրի ալ-Մալիկին հայտարարել է, որ նավթի գների անկումը «Ռուսաստանի դեմ հայտարարված պատերազմի արդյունք են»: Ինչպես հաղորդում է «Iraqi News»-ը, լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ Նուրի ալ-Մալիկին ասել է, որ նավթի գների այդ աննախադեպ անկումը պատահական և ինքնաբուխ երևույթ չէր. դա հատուկ քաղաքականություն էր՝ ուղղված այնպիսի երկրների դեմ, ինչպիսիք են Ռուսաստանն ու Իրանը: Նուրիի խոսքերով՝ այդ ամենից սակայն մեծապես տուժել է նաև իրենց երկիրը՝ Իրաքը:
«Տնտեսական պատերազմը մարդկության համար ավելի կործանարար կարող է լինել, քան ավանդական պատերազմները: Նավթի գների անկումը տնտեսական նորմալ իրավիճակ չէ, դա հատուկ քաղաքականություն է, որի հիմնական նպատակը որոշակի երկրների տնտեսական համակարգը քայքայելն է: Այդ երկրների շարքում են առաջին հերթին Ռուսաստանն ու Իրանը, սակայն Իրաքը նույնպես տուժում է դրա հետևանքով»,- նշել է Իրաքի փոխնախագահը:
Նուրի ալ-Մալիկիի խոսքերով՝ որոշակի երկրների դեմ հայտարարված տնտեսական պատերազմները նաև փոխլրացնող դեր կարող են կատարել ահաբեկչությունների համար, որոնց ժամանակ զոհվում են անմեղ մարդիկ, քանի որ տնտեսական պատերազմներն էլ հանգեցնում են նրան, որ այդ երկրների մարդիկ ի վերջո սովի են մատնվում իրենց երկրում ստեղծված ծայրահեղ իրավիճակի պատճառով:
Նշենք սակայն, որ «Բրենթ» մակնշման նավթի գինն այսօր լոնդոնյան բորսայում բարձրացել է 1.90 ամեիկյան դոլարով՝ մեկ բարելի համար կազմելով 50.17 ամերիկյան դոլար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր