ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+32 °C
«Հայերը մի ամբողջ ընտանիքի սպանություն կարող էին սպասել թուրքից կամ ադրբեջանցուց, սակայն ռուսից՝ երբեք». EurasiaNet
15:13, 17.01.2015 | mamul.am
6812 | 10

«EurasiaNet» գործակալությունն անդրադարձել է Գյումրիում հայ ընտանիքի սպանության և դրանից հետո ծավալված իրադարձությունների հնարավոր ազդեցությանը՝ հայ-ռուսական հետագա հարաբերությունների վրա:

«Մոտ մեկ տարի առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնեց Հայաստան՝ Գյումրի քաղաք, որտեղ տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան: Այդ ժամանակ Պուտինին հայ ժողովուրդը դիմավորեց մեծ խանդավառությամբ և ծածանվող դրոշներով: Հունվարի 13-ին սակայն այդ նույն ժողովուրդն այդ նույն քաղաքում ոտքի տակ էր առել Ռուսաստանի դրոշը:

Ժողովրդական տրամադրվածության այս կտրուկ փոփոխությունը կապված է ռուս զիվորի կատարած ոճրագործության հետ, որի ժամանակ նա սպանել էր Գյումրիում բնակվող մի ամբողջ հայ ընտանիքի (հրաշքով փրկվել էր միայն տան ամենափոքր անդամը՝ 6 ամսական տղա երեխան): Իսկ ժողովրդի ցասման պատճառն այն է, որ դեռևս չի հստակեցվում, թե ոճրագործություն կատարած անձը որ երկրում է կրելու պատիժը՝ Ռուսաստանում, թե՞ Հայաստանում:

Այս ամենը հանգեցնում է նրան, որ վտանգի տակ են առնվում Ռուսաստանի և Հարավային Կովկասում դրա ամենամոտ դաշնակցի՝ Հայաստանի միջև տարիների ընթացքում ձևավորված ամուր կապերը:

Այժմ Ռուսաստանը հանդես է գալիս բազմաթիվ խոստումներով, որ ամեն կերպ աջակցելու է Հայաստանին՝ Պերմյակովին արժանի կերպով պատժելու համար: Սակայն հայ ժողովրդին այս ամենը բավարար չեն: Ցեղասպանություն տեսած և պատերազմներ հաղթահարած այս երկրում՝ Հայաստանում, ընտանիքը հանդիսանում է հասարակական ինստիտուտներից ամենակայունը, որը հզոր դերակատարություն ունի պետականության պահպանման հարցում: Ուստի հայերը չեն հանդուրժում իրենց ընտանիքներին սպառնացող որևէ վտանգ: Նրանք թերևս կարող են սպասել մի ամբողջ ընտանիքի սպանդ իրենց հարևանությամբ գտնվող և թշնամական հարաբերություններ պահպանող երկրներից՝ Ադրբեջանից ու Թուրքիայից, սակայն ռուս ժողովրդից այդպիսի արարք հայերը երբեք չէին սպասի:

Վերջին դեպքերի առիթով մասնագիտությամբ ինժեներ մի հայ նույնիսկ նշել է. «Ռուսական 102-րդ ռազմաբազան տեղակայված է Հայաստանում՝ որպես մեր անվտանգության երաշխիք: Սակայն արդյո՞ք մենք կարող ենք մեզ անվտանգ զգալ, երբ այդ նույն ռազմաբազայի զինվորը դաժանորեն սպանում է մի ամբողջ հայ ընտանքի և այն էլ՝ քնած ժամանակ»,- նշում է աղբյուրը:

Ի մի բերելով վերը նշված փաստերը՝ պարբերականը մեջբերում և հավանության է արժանացնում Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի հիմնադիր-ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի խոսքերը, որ եթե հայերը սկսեն կարծել, որ ռուսներն այլևս չեն հանդիսանում իրենց անվտանգության երաշխավորը, ապա դա կարող է լրջորեն փոխել հայ հասարակության տրամադրվածությունը իրենց դաշնակցի հանդեպ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր