ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
Օբաման հայտնել է` որն է Եվրոպայի համար ամենամեծ սպառնալիքը
12:07, 18.01.2015 | mamul.am
10211 | 2

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իրեն չի գոհացնում այն, թե ինչպես է Եվրոպան ինտեգրացնում մահմեդականներին իր հասարակության մեջ, հայտնում է «Ֆորիջն Փլայսի»-ն: «Միացյալ Նահանգների ամենամեծ առավելությունն այն է, որ մեր երկրում ապրող մահմեդականներն իրենց ամերիկացի են զգում, բայց Եվրոպայի որոշ հատվածներում նման բան չկա, և հնարավոր է, որ դա Եվրոպայի համար ամենամեծ սպառնալիքն է»,- ասել է Օբաման:

Մեկնաբանելով Ֆրանսիայում, Բելգիայում և Գերմանիայում պոտենցիալ գրոհայինների զանգվածային ձերբակալությունները` Օբաման նշել է, որ եվրոպական երկրները չպետք է այդ խնդիրը լուծեն միայն ուժային եղանակով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր