ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+32 °C
Բնության եզակի գեղեցկությունը՝ շրջված այսբերգ
14:31, 18.01.2015 | mamul.am
7671 | 0

Ամերիկացի լուսանկարիչ Ալեքս Քորնելը մեկնել է Անտարկտիդա՝ հիանալու և լուսանկարելու այնտեղի հիասքանչ սառցե թագավորությունը: Սակայն այն, ինչին նա ականատես է դարձել, վեր է եղել նրա բոլոր պատկերացումներից:

Դրեյքի նեղուցում նա նկատել է շրջված այսբերգ, որը եզակի երևույթ է բնության մեջ: Այն առանձնացել է նեղուցի մնացած այսբերգներից, քանի որ նրա մակերևույթին չեն եղել ձյան շերտեր և տարատեսակ աղբեր՝ միայն մուգ կապույտ սառույց:

Ինչպես հայտնի է, այսբերգի 90 տոկոսը գտնվում է ջրի տակ, իսկ երբեմն, երբ 2 կողմերում հավասարակշռությունը խախտվում է, այսբերգը բառի բուն իմաստով շրջվում է, և երևան է գալիս նրա ստորջրյա գեղեցկությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր