ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+32 °C
Օբաման որոշել է բարձրացնել հարկերը հարուստ ամերիկացիների համար
17:08, 18.01.2015 | mamul.am
6932 | 1

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է ավելացնել հարկերը ունևոր ամերիկացիների համար: Օբաման այդ մասին կհայտարարի հունվարի 20-ին` ԱՄՆ Կոնգրեսին ուղղված ամենամյա ուղերձի շրջանակներում: Ինչպես հաղորդում է «Ասոշիեյթիդ փրեսս»-ը, բոլոր այն ամերիկացիները, որոնց եկամուտը գերազանցում է 500 հազար դոլարը, 23,8 տոկոսի փոխարեն կվճարեն 28 տոկոս: Լրատվականը տեղեկացնում է, որ հաստատվելու դեպքում օրենքը կտարածվի Միացյալ Նահանգների բնակչության 1 տոկոսի վրա միայն: Ակնկալվում է, որ հանրապետականներն, ովքեր գերակշռում են Կոնգրեսի զույգ պալատներում, դեմ կքվեարկեն օրենքի նախագծին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր