ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+32 °C
Դոնեցկում մարտերը թեժանում են, զոհերի թիվը՝ ավելանում
10:46, 19.01.2015 | mamul.am
5614 | 1

ՄԱԿ Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը անդրադարձել է Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակին՝ իր անհանգստությունը հայտնելով Դոնեցկի օդանավակայանի շրջակայքում բախումների սաստկացման առիթով: Ինչպես հայտնում է «Ռոյթերս»-ը, ՄԱԿ Գլխավոր քարտուղարը կոչ է արել անմիջապես վերջ դնել Ուկրաինայի արևելքում ծավալված բռնություններին:

«Գլխավոր քարտուղարն անհանգստացած է Ուկրաինայի արևելյան հատվածում Դոնեցկի օդանավակայանի նկատմամբ հսկողություն վերահաստատելու համար մղվող մարտերի սաստկացումից, որն արդեն մի քանի մարդու մահվան պատճառ է դարձել և խստորեն վտանգել երկրում 2014թ. սեպտեմբերին այդքան դժվարությամբ ձեռքբերված հրադադարը: Պան Գի Մունը Կիևի իշխանություններին և անջատողականներին կոչ է արել չմոռանալ Մինսկի համաձայնագրով ստանձնած իրենց պարտականությունները և անհապաղ վերջ դնել ռազմական գործողություններին»,- նշվում է ՄԱԿ-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Նշենք, որ Դոնեցկի օդանավակայանի տարածքում բախումների սաստկացման արդյունքում Ուկրաինայի արևելքում վերջին երկու օրերի ընթացքում 14 մարդ զոհվել է, քանդվել են մի քանի տներ, իսկ Դոնեցկի որոշ հատվածներ զրկվել են էլեկտրականությունից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր