ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+32 °C
Ֆրանսիայի ահաբեկչությունները, հնարավոր է, կազմակերպվել են Արևմուտքի կողմից. Ժան-Մարի Լե Պեն
12:46, 19.01.2015 | mamul.am
5619 | 0

Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության հիմնադիր Ժան-Մարի Լե Պենը հայտարարել է, որ շատ հավանական է այն վարկածը, որ Փարիզի ահաբեկչությունները կազմակերպված լինեն Արևմուտքի հատուկ ծառայությունների կողմից: Ինչպես հայտնում է «Ինդիփենդենթ»-ը, Մարի Լե Պենը նշել է, որ ԱՄՆ-ի կողմից այդպիսի քայլի դիմելու դրդապատճառ կարող էր հանդիսանալ մահմեդականների և եվրոպական երկրների միջև պառակտություններ մտցնելը:

««Շառլի Էբդո» խմբագրության վրա իրականացված հարձակումը կարող է կազմակերպված լինել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից, չնայած որ մենք դա հաստատելու համար դեռևս ոչ մի ապացույց չունենք: Ես չեմ կարծում, որ այդ հարձակումը կազմակերպված լինի Ֆրանսիայի իշխանությունների կողմից, սակայն նրանք իրենց մի քանի աշխարհաքաղաքական խոշոր սխալներով թույլատրել են, որ այդպիսի միջադեպ տեղի ունենա: Այս պահի դրությամբ իմ հայտարարությունները հիմնված են միայն ենթադրությունների վրա»,- հայտարարել է Ժան-Մարի Լե Պենը:

Նշենք նաև, որ այսօր ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները Բրյուսելում հանդիպելու են՝ քննարկելու Եվրոպայի անվտանգությունը ահաբեկչական գործողությունների սաստկացման ֆոնին: Հանդիպման ընթացքում արտգործնախարարները քննարկելու են նաև Ուկրաինայի հարցը՝ շեշտը դնելով հատկապես ԵՄ-Ռուսաստան հարաբերությունների վերանայման վրա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր