ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+32 °C
Մենք թույլ չենք տա կատակել իսլամի հետ. Գրոզնիում զանգվածային ցույցեր են
13:07, 19.01.2015 | mamul.am
6959 | 1

Այսօր՝ երկուշաբթի օրը, Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում անց է կացվում զանգվածային ակցիա ընդդեմ «Շառլի Հեբդո» պարբերականի հրապարակած և Մուհամեդ մարգարեին պատկերող ծաղրանկարների: Հազարավոր մուսուլմաններ ոչ միայն Չեչնիայից, ալյև Ինգուշեթիայից, հավաքվել են Գրոզնիում, ակնկալվում է, որ նրանց թիվը կհասնի կես միլիոնի:

«Գրոզնիի կենտրոնում հավաքված բազմությունը կապացուցի ողջ աշխարհին, որ մենք թույլ չենք տա կատակել իսլամի հետ, թույլ չենք տա վիրավորել մուսուլմանների զգացումները»,- հայտարարել է Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Քադիրովը հայտարարել էր, թե իր անձնական թշնամիներն են բոլոր նրանք, ովքեր պաշտպանում են «Շառլի Հեբդո»-ի օրավունքը՝ վիրավորել 1,5 միլիարդ մահմեդականների կրոնական զգացումները:

Այսօրվա երթը կավարտվի Ահմադ Հաջի Քադիրովի անվան «Չեչնիայի սիրտ» կենտրոնական մզկիթում, որտեղ մասնակիցները կաղոթեն ու խմբակային նամազ կիրականացնեն:

Հիշեցնենք նաև, որ վերոնշյալ ծաղրանկարների դեմ ակցիաներ արդեն իրականացել են մի շարք աֆրիկյան երկրներում՝ Մավրիտանիայում, Ալժիրում, Մալիում, Սենեգալում, իսկ Նիգերում այդ ակցիայի ընթացքում հրկիզվել է քրիստոնեական 7 եկեղեցի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր