ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+32 °C
Ռուբլու արժեզրկումը վտանգում է 9 երկրների տնտեսություն, որոնց թվում է նաև Հայաստանը. «Գարդիան»
12:01, 19.01.2015 | mamul.am
7567 | 0

Ռուսական ռուբլու արժեզրկումը կարող է լուրջ վտանգներ ստեղծել Կովկասի և Կենտրոնական Ասիայի 9 պետությունների համար, որոնց տնտեսությունը մեծապես կախված է Ռուսաստանում ապրող կամ աշխատող իրենց քաղաքացիների դրամային փոխանցումներից: Այս մասին հայտնում է «Գարդիան»-ը:

Աղբյուրը նշում է, որ ռուբլու՝ գրեթե 50 տոկոս արժեզրկումը ոչ միայն զգալիորեն կրճատում է դրամային փոխանցումները Ռուսաստանից դեպի որոշակի երկրներ, այլ նաև լուրջ վտանգ է ներկայացնում Ռուսաստանում արտագնա աշխատանքի մեկնած մարդկանց համար: Համաշխարհային բանկի տվյալներով՝ ռուբլու արժեզրկումից հետո 9 երկրներ, որոնց թվում նաև Հայաստանը, մեծապես կախված են այդ դրամային փոխանցումներից և ռուբլու արժեզրկման պատճառով կարող են կորցնել մինչև 10 միլիարդ ամերիկյան դոլար: Սակայն այդ ամենից տուժում է նաև Ռուսաստանի տնտեսությունը, որը շինարարական նախագծեր իրականացնելու առումով կախված է օտարերկրյա աշխատուժից, իսկ ռուբլու արժեզրկման հետևանքով Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած մարդկանց զգալի հատվածն արդեն դա շահավետ չի համարում և մտածում է վերադառնալու մասին:

Համաշխարհային բանկի տվյալներով՝ Ռուսաստանից դրամային փոխանցումներից է կախված Հայաստանի տնտեսության 21 տոկոսը, Վրաստանի տնտեսության 12 տոկոսը, Ղրղզստանի տնտեսության 31,5 տոկոսը, Մոլդովայի տնտեսության 25 տոկոսը, Տաջիկստանի տնտեսության 42 տոկոսը, Ուկրաինայի՝ 5,5 տոկոսը, Լիտվայի՝ 4,5 տոկոսը, Ադրբեջանի՝ 2,5 տոկոսը, Ուզբեկստանի՝ 12 տոկոսը:
Այնպիսի երկրներում, ինչպիսիք են Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան, Ռուսաստանից ստացվող դրամային փոխանցումները կազմում են 40 տոկոս, մինչդեռ Ղրղզստանի դեպքում այդ թիվը հասնում է մինչև 79 տոկոսի: Ուստի որոշ երկրներում ռուսական ռուբլու արժեզրկումը կարող է հանգեցնել նաև ազգային արժույթի արժեզրկման: Բացի այդ՝ այդ պետությունների տնտեսությունները նաև սերտ կապի մեջ են գտնվում միմյանց հետ, ուստի դրանց արժույթի վրա ոչ միայն ռուսական ռուբլին է ազդում, այլ նաև հարևան պետությունների արժույթների արժեքների տատանումները: Այսպես՝ Թուրքմենստանի արժույթի արժեզրկումը կարող է հանգեցնել ղազախական տենգեի հետագա անկման՝ փետրվար ամսին հասցնելով մինչև 19 տոկոս:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր