ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+32 °C
Պակիստանում «Շառլի Էբդո»-ի դեմ ծավալված ցույցերի ժամանակ այրել են Ֆրանսիայի դրոշն ու նախագահի խրտվիլակը
13:31, 19.01.2015 | mamul.am
5257 | 0

Մահմեդական աշխարհում բազմահազարանոց ցույցեր են սկսվել ըննդեմ «Շառլի Էբդո» խմբագրության, որը կրկին հրապարակել է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները; Ինչպես նշում է «Sputnik International»-ը, հսկայական ցույցեր են անցկացվել նաև Պակիստանում, որտեղ կրոնական և աշխարհիկ կուսակցությունների անդամները բողոքի մեծ ալիք են բարձրացրել ֆրանսիական խմբագրության դեմ՝ հայտնելով, որ ոչ ոքի թույլ չեն տա վիրավորել իսլամը:

Ամենամեծ ցույցը տեղի է ունեցել Պակիստանի Լահոր քաղաքում, որտեղ մահմեդականությունը պաշտպանելու նպատակով փողոց է դուրս եկել մոտ 6000 մարդ: իսկ Պակիստանի ամենամեծ քաղաք Կարաշիում ցուցարարները Պակիստանի իշխանություններից պահանջել են խզել հարաբերությունները Ֆրանսիայի հետ: Կատաղած ամբոխը ցույցերի ժամանակ այրել է նաև Ֆրանսիայի դրոշն ու երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի խրտվիլակը՝ վանկարկելով «Մենք Շառլի չենք, մենք Քուաշի ենք» նախադասությունը: Հիշեցնենք, որ ցուցարարները նկատի են ունեցել Սաիդ և Շերիֆ Քուաշի եղբայրներին, որոնք հունվարի 12-ին ահաբեկչական հարձակում են իրականացրել ֆրանսիական «Շառլի Էբդո» խմբագրության վրա՝ սպանելով 12 մարդու:

Ցույցերի ժամանակ Կարաչիում ֆրանսիայի հյուպատոսարանի առջև նույնիսկ բախումներ են սկսվել ցուցարարների և ոստիկանության միջև, որի ժամանակ երեք մարդ վիրավորվել է: Իսկ Նիգերիում տեղի ունեցած նման բախումների ժամանակ արդեն 10 մարդ զոհվել է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր