ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+32 °C
Ինչ ընդհանրություն կա Ռուսաստանի վարած քաղաքականության ու նավթի գների միջև
20:00, 19.01.2015 | mamul.am
6470 | 0

Նավթի գինն ու Ռուսաստանի վարած քաղաքականությունը փոխկապակցված են իրար հետ, ինչպես լուսինն ու օվկիանոսային մակընթացությունը: Որքան բարձր է նավթի բարելի արժեքը, այնքան ագրեսիվ է լինում Մոսկվան, որքան նավթը էժանանում, նույնքան սիրալիր է դառնում Կրեմլը, գրում է «Էքոնոմիստ» պարբերականը:

«Երբ 1979 թվականին խորհրդային զորքերը մտան Աֆղանստան,- հիշեցնում է պարբերականը,- նավթի գինն իր բարձրակետում էր. 1 բարելն այդ ժամանակ համարժեք էր 101 դոլարի: Այդ թիվն ու Արևմտյան Սիբիրում նավթի ավելացող արդյունահանումը Խորհրդային Միությանը նկատելի եկամուտ էին ապահովում: Մոսկվան սև օրերի համար գումար չէր խնայում, այլ դրա փոխարեն ֆինանսավորում էր արտաքին քաղաքական ավանտյուրաներն ու ապրանքների ներկրումը: Դրանից 7 տարի անց «Բրենթ» մակնշման նավթն արժեզրկվում ու հասնում է 30 դոլարի, և Միախայիլ Գորբաչյովը նախաձեռնում է վերակառուցումն ու նպատակադրվում մտերմանալ Արևմուտքի հետ:

Այն, որ նավթի գինը փախկապակցված էր ՌԴ քաղաքականության հետ, զարմանալի չէր: Խորհրդային միության եկամտի 67 տոկոսն ապահովում էր նավթի և գազի արտահանումը: Անցումը դեպի շուկայական տնտեսություն չփրկեց նոր Ռուսաստանին. գազն ու նավթը մնացին երկրի եկամուտն ապահովող հիմնական աղբյուրը և փոխկապակցվածությունը չթուլացավ: Երբ իշխանության գլուխ եկավ Վլադիմիր Պուտինը, «Բրենթ» մակնշման նավթի 1 բարելը համարժեք էր 25 դոլարի: Նոր նախագահը համագործակցում էր Արևմուտքի հետ և չէր հակադրվում ՆԱՏՕ-ի ընդլայնմանը: 2008 թվականին եվրոպական նավթը դարձյալ գնահատվում էր 100 դոլարից բարձր. Ռուսաստանը ներխուժեց Վրաստան, իսկ Մոսկվայի և Վաշինգթոնի հարաբերությունները լարվեցին: Այնուհետև սկսվեց համաշխարհային ճգնաժամը. նավթի գինն ընկավ` հասնելով 50 դոլարի: 2009-ին Կրեմլի և Սպիտակ տան հարաբերությունների կարգավորման փորձ կատարվեց. ապարդյուն»:

Ըստ պարբերականի` այժմ հերթական ալիքն է. Ղրիմի միացումը Ռուսաստանին կատարվեց այն ժամանակ, երբ նավթը 100 դոլարից թանկ էր: Այժմ նավթը վաճառվում է 50 դոլարի սահմանագծում, և տեսականորեն կարելի է ակնկալել, որ Ռուսաստանը պետք է մեղմացնի իր քաղաքական մոտեցումները: Սակայն նման բան առայժմ չի նկատվում: «Ի հակակշռումն նավթի գների անկման և տնտեսական աճի նվազեցման` Պուտինը վարում է արտաքին ագրեսիվ քաղաքականություն և հայրենասիրական էյֆորիա առաջացնում երկրի ներսում»,- գրում է «Էքոնոմիստ»-ը` եզրակացնելով, որ այս տարի հանրությունն ականատես է լինելու Պուտինի ռեժիմի և նավթի գների մրցապայքարի, «ինչն, անշուշտ, այնքան էլ դիտարժան չի լինելու»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր