ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+32 °C
6 ամսական փոքրիկը դարձավ ռուս զինվորի դաժանության 7-րդ զոհը «Reuters»
21:28, 19.01.2015 | mamul.am
15386 | 0
Միջազգային «Reuters» գործակալությունն անդրադարձել է գյումրեցի 6 ամսական փոքրիկ Սերյոժայի մահվան մասին լուրին՝ նշելով, որ նա դարձավ Երևանի և Մոսկվայի հարաբերությունների հնարավոր սրման առիթ դարձած դեպքի 7-րդ զոհը:
Աղբյուրը նշում է, որ փոքրիկը մահացել է այսօր հիվանդանոցում և, չնայած բժիշկների ջանքերին, փոքրիկի կյանքը փրկել հնարավոր չի եղել: Հաղորդվում է նաև, որ Սերյոժան այն ընտանիքի 7-րդ անդամն էր, որին անցած շաբաթ ռուս զինվորականը դաժանորեն սպանել էր:
«Չնայած, այդ արարքի դրդապատճառը դեռևս հայտնի չէ, սակայն դրանից հետո հետխորհրդային այս փոքր երկրում, որը համարվում է տարածաշրջանում Ռուսաստանի հիմնական դաշնակիցը, բազմաթիվ ցույցեր են սկսվել և հակառուսական տրամադրություն է առաջացել:
Ռուսաստանը նույնպես այս ողբերգությունը բնորոշել է որպես իրական ողբերգություն, սակայն ՌԴ ՊՆ-ը մինչ այժմ հրաժարվել է որևէ այլ մեկնաբանություներ տալ դեպքի վերաբերյալ»,- նշում է գործակալությունը:
Նշենք, որ դեպքին անդրադարձ է կատարել նաև ռուսական Առաջին հեռուստաալիքը: Հաղորդվել է, որ ռուս զինվոր Վադիմիր Պերմյակովի կողմից դանակի հարվածներ ստացած երեխայի կյանքի համար պայքարել են երկու պետությունների լավագույն բժիշկները, սակայն հրաշք, ցավոք, այդպես էլ տեղի չի ունեցել:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր