ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+32 °C
Եվրոմիությունը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցները մեղմացնելու հիմքեր չունի
13:30, 20.01.2015 | mamul.am
5520 | 1

Եվրոմիության անդամ երկրների արտգործնախարարների մասնակցությամբ երեկ կայացած հանդիպման ժամանակ հայտարարվել է, որ ԵՄ-ը առայժմ ոչ մի հիմք չունի Ռուսաստանի դեմ կիրառված տնտեսական պատժամիջոցների մեղմացման համար: Ինչպես նշում է «Ռոյթերս»-ը, Եվրոմիությունը հայտնել է, որ հատկապես Ուկրաինայի արևելքում վերջին մի քանի օրերի ընթացքում բախումների սաստկացումից հետո իրենք չեն կարող հանել ՌԴ դեմ կիրառված արգելքները:

«Ուկրաինայում ծավալված վերջին իրադարձություններից հետո մենք այլևս ոչ մի հիմք չունենք Ռուսաստանի հանդեպ կիրառված պատժամիջոցները վերանայելու համար»,- հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:

Եվրոմիության ներկայացուցիչները նշել են նաև, որ, չնայած այդ ամենի, ԵՄ բոլոր երկրները շահագրգիռ են Ռուսաստանի հետ նորմալացնել հարաբերությունները, սակայն դեռևս մեկ խանգարող հանգամանք կա. այն, որ Ռուսաստանը անօրինական կերպով իրեն է միացրել Ղրիմը և դեռևս չի ցանկանում կատարել Մինսկի համաձայնագրով ստանձնած պարտականությունները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր