ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +11 °C ... +19 °C Վաղը`+18 °C
Տարիների իմաստությունը երբեմն կույր խանդառավության հետ փոխելու ցանկություն եմ ունենում. այսօր Գուգեն Խանջյանի 65-ամյակն է
15:08, 25.01.2015 | mamul.am
3002 | 0
Այսօր` հունվարի 25-ին, հայ արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Գուրգեն Խանջյանի ծննդյան օրն է: Ինչպես ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում խոստովանեց հոբելյարը` առանձնապես սովորություն չունի ծննդյան օրը նշելու, եթե կողքից «չբզբզան»: «Պարզապես իմ ամենասիրած երաժշտությունն եմ լսում` ավանգարդ ջազ կամ ծանր ռոք, իսկ տրամադրությունս բավական բարձր է, տխրելու առիթ չունեմ: Ես այն տարիքում չեմ, որ պատանեկական թախիծ կամ տխրություն ունենամ ծննդյանս օրը, կողքից պետք է ուժեղ ռմբակոծություն լինի տրամադրությունս փչացնելու համար»,- նշեց Գուրգեն Խանջյանը: «Տարիներն արագ գլորվում են, գուցե իմաստանում եմ, որը երբեմն կույր խանդավառության հետ փոխելու ցանկություն է առաջանում, բայց այն, ինչ լինում է, պետք է լինի, նույնը կրկնելու «հալ ու հարաքյաթ» չկա»,- ասում է նա:
Արդեն երկու տարի է Գուրգեն Խանջյանն աշխատում է իր նոր վեպի վրա, եթե ոչինչ չխանգարի, նրա խոսքով, ևս մեկ տարի դեռ կաշխատի: «Վեպն իմ մասին է, իմ ժամանակի մասին է: Այն վերնագրել եմ «Սեր, արվեստ, սպանդ»»,- ասաց արձակագիրը:
Նշենք, որ գրելուց բացի Գուրգեն Խանջյանն զբաղվում է նկարչությամբ, ստեղծում է կոլաժներ ու դիմանկարներ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր