Ինդոնեզիայում գտնվող այս կենդանաբանական այգին կրում է «Մահվան գազանանոց» անվանումը: Այստեղ գտնվող կենդանիները չեն ապրում, այլ դանդաղ սովամահ են լինում: Կենդանաբանական այգու տերերին ընդհանրապես չի հուզում կենդանիների վիճակը, իսկ բոլոր այն գումարները, որոնք հատկացվում են կենդանիներին կերակրելու համար, յուրացվում են առանց խղճի խայթի: Այս մեծ կենդանաբանական այգու մուտքի տոմսն արժե մոտ 1 եվրո: Այստեղ ամեն ամիս սովամահ է լինում միջինը 25 կենդանի: Ամենաշատը տուժում են գիշատիչները: Որոշ կենդանիներ այնքան երկար են քաղցած մնացել, որ երբ վերջապես նրանց մի փոքր կեր են նետում, նրանք ի վիճակի չեն լինում այն ուտելու: Որոշ կենդանիներ էլ դառնում են անկառավարելի, ուստի նրանց քնեցնում են:Երբ կենդանաբանական այգում սատկել է Քլիվոն անունով ընձուղտը, նրա ստամոքսից հանել են 18 կգ պլաստիկ. կենդանին այնքան է քաղցած մնացել, որ աղբ է սկսել ուտել: Դրանից հետո կենդանաբանակ այգու տնօրինությանը ձերբակալել են, սակայն դրանից իրավիճակը չի փոխվել: |