ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+21 °C
Հայաստանի արագ շախմատի առաջնության արդյունքները
15:36, 25.01.2015 | mamul.am
2593 | 0
Շախմատի տանը երեկ կայացել է Հայաստանի 2015 թվականի արագ շախմատի առաջնությունը: Դժվարին պայքարում Հայաստանի չեմպիոն է հռչակվել գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը, ով 9 հնարավորից վաստակել է 7 միավոր: 2-5 տեղերը բաժանել են գրոսմայստերներ՝ Զավեն Անդրիասյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը և միջազգային կարգի վարպետ Դավիթ Քալաշյանը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով 2-րդ մրցանակը բաժին է հասել Զավեն Անդրիասյանին, իսկ 3-րդ տեղը գրավել է Դավիթ Քալաշյանը:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր