ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+19 °C
Լավրովը կոչ է արել Արևմուտքին՝ չպաշտպանել Ուկրաինային
15:42, 26.01.2015 | mamul.am
6106 | 0

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել Արևմուտքին զերծ մնալ Ուկրաինային սատարելու նպատակով Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելուց: Ինչպես հաղորդում է «Ռոյթերս»-ը, Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը զինամթերք չի տարամադրում ուկրաինացի անջատողականներին, իսկ վերջիններն էլ կրակ են բացում միայն ուկրաինական կառավարական բանակի գործողություններին պատասխանելու նպատակով:

«Մենք կրկին անգամ ականատես ենք լինում, թե ինչպես է Կիևը խոչընդոտում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ ռազմական գործողությունների միջոցով ճնշելով երկրի հարավարևելյան շրջանների բնակիչներին: Մենք ակնկալում ենք, որ մեր արևմտյան գործընկերները չեն փորձի այնպիսի քայլեր ձեռնարկել, որը Կիևի իշխանություններին կստիպեն մտածել, որ իրենց կողմից արված յուրաքնաչյուր քայլ հավանության է արժանանալու Արևմուտքում»,- հայտարարել է Լավրովը:

ՌԴ արտգործնախարարը խոսել է նաև Ռուսաստան-Եվրոմիություն հարաբերությունների մասին՝ նշելով, որ իրենք հուսով են, որ վերջիվերջո բանականությունն ու ազգային օբյեկտիվ շահերը գերակա դիրքում կհայտնվեն և Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերությունները կկարգավորվեն:

«Ուկրաինայում տեղի ունեցող ողբերգությունները շահարկվում են միայն այն պետությունների կողմից, որոնք արյունահեղություն և Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ են ցանկանում»,- հայտնել է Լավրովը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր