ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +19 °C Վաղը`+21 °C
Օվեչկինը նվեր ստացած ավտոմեքենան մարզադպրոցի է նվիրել
18:30, 26.01.2015 | mamul.am
4067 | 0
«Վաշինգթոնի» հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը նվեր է ստացել ավտոմեքենա և նվիրել այն մանկապատանեկան հոկեի դպրոցին։ Ավտոմեքենան նա ստացել է կիրակի օրը՝ Կոլամբուսում տեղի ունեցած հանդիպումից հետո։
Ալեքսանդրը նվիրել է այն «Nova Cool Cats Special Hockey Inc» մարզադպրոցին, որը գտնվում է Հյուսիսային Վիրջինիայում։ Օվեչկինը մտերիմ է այնտեղ մարզվող 10-ամյա Աննա Շոբի հետ, ով տառապում է Դաունի համախտանիշով։
«Սա մեծ նշանակություն ունի ինձ համար։ «Հոնդան» կապվել է գործակալիս հետ և նվիրել ինձ մեքենան։ Ես նվիրում եմ այն մարզադպրոցին և այն հիանալի աղջնակին։ Համոզված եմ՝ նրանք նպատակային կօգտագործեն մեքենան, և դա հիանալի նվեր կլինի իրենց համար»,- ասել է Օվեչկինը։
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր