ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +12 °C ... +22 °C Վաղը`+20 °C
Մեր հրաձիգները մասնակցել են երկրորդ մեկնարկին
21:01, 31.01.2015 | mamul.am
2292 | 0
Մյունխենում շարունակվում է հունվարի 29-ին մեկնարկած միջազագային մրցաշարը, որին Հայաստանը ներկայացնում են երկրորդ հավաքականի մարզիկներ Հայկ Բաբայանը, Վրեժ Թորոյանը, Լիա Սահակյանը և հիմնական կազմից Սուսաննա Հովհաննիսյանը, Էլմիրա Կարապետյանը, Քրիստիան ու Իրինա Լաուերները՝ ՀՀՖ գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և երկրորդ մարզիչ Անդրանիկ Այվազյանի մարզչական ղեկավարությամբ:
Երեկ՝ հունվարի 30-ին, 12-ամյա Հայկն ու Վրեժը մասնակցել են օդամղիչ հրացան, 10 մ, 60 կրակոց երիտասարդ տղաների վարժության 2-րդ մեկնարկին: Նրանց հաջողվել է բարելավվել դիրքերը. 67 մրցակցից Հայկ Բաբայանը նախորդ 602,4 միավորի փոխարեն խոցել է 615,2 միավոր և բարձրացել 27-րդ հորիզոնական, իսկ Վրեժ Թորոսյանը 596,0 միավորի փոխարեն խոցել է 603,3 միավոր և գրավել 57-րդ տեղը: Այս մրցաշարը նրանց առաջին արտագնա մրցաշարն է:
Օդամղիչ հրացան, 10մ, 40 կրակոց երիտասարդ աղջիկների պայքարում 80 մրցակցից Սուսաննա Հովհաննիսյանը երկրորդ մեկնարկին զիջել է դիրքերը 410,0 միավորի փոխարեն խոցել է 407,7 միավոր և գրավել 59-րդ տեղը, իսկ 14-ամյա Լիա Սահակյանը 399,9 միավորի փոխարեն 397,7 միավորով 76-րդ տեղում է:
Նույն վարժության մեծահասակների պայքարում 83 կանանցից Իրինա Լաուերը (Աղաջանյան) խոցել է 409,0 միավոր և գրավել 66-րդ տեղը:
Այսօր երկրորդ մեկնարկին կմասնակցեն Իրինա Լաուերն ու Էլմիրա Կարապետյանը և այդքանով մեր մարզիկները կավարտեն իրենց մրցելույթները:
Նշենք, որ Մյունխենի միջազգային մրցաշարը ուժեղագույններից է, որին մասնակցում են աշխարհի շուրջ 700 հրաձիգ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր