ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+35 °C
Հոգատար հայրիկը հատուկ դասընթացների է գնացել՝ իր դստեր մազերը գեղեցիկ հարդարելու համար
19:05, 04.02.2015 | mamul.am
5910 | 0

ԱՄՆ Կոլորադո նահանգում բնակվող միայնակ հայր Գրեգ Ուիքհերսթը դարձել է երկրի «ամենալավ հայրիկ»-ը տիտղոսի հավակնորդներից մեկը:

Ինչպես գրում է «Դեյլի Մեյլ»-ը, կնոջից բաժանվելուց հետո Գրեգն իր վրա է վերցրել երեք տարեկան աղջկա խնամակալությունը: Նա նշել է, որ իրենց կյանքում ամեն ինչ շատ հարթ է ընթանում մինչև այն պահը, երբ գործը հասնում է աղջկա մազերը հարդարելուն: Սակայն հոգատար հայրը գտել է նաև դրա լուծումը: Նա դիմել է կոսմետոլոգիական և վարսահարդարման ծառայություններ մատուցող ընկերություններից մեկին և խնդրել տեղի աշխատակիցներին մազերի հարդարման մի քանի գեղեցիկ եղանակ սովորեցնել իրեն:

Ընդամենը մի քանի դասընթացից հետո Գրեգը սովորել է վարսահարդարման մի շարք եղանակներ, և այժմ իր փոքրիկ Իզիի մազերը հարդարելը դարձել է իր օրվա ամենահաճելի զբաղմունքը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր