ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
ԵՄ-ն ընդլայնում է ՌԴ-ի հանդեպ կիրառված պատժամիջոցների ցանկը
11:18, 05.02.2015 | mamul.am
6597 | 1

Եվրոմիությունը դիտարկում է Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների ընդլայնման հարցը: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է «Ազատություն» ռադիոկայանի բրյուսելյան թղթակից Ռիկարդ Իոզվիակը:

Իոզվիակը մասնավորապես նշել է, որ ՌԴ-ի ևս 19 քաղաքացի և 9 ընկերություն ներառվելու են Եվրոմիության կողմից կիրառված պատժամիջոցների «սև ցուցակում»:

«ԵՄ ներկայացուցիչները շարունակելու են քննարկել հաշիվների սառեցման և ճամփորդական վիզաների արգելքների նոր ցանկը: Այդ նոր ցուցակի հստակ թիվն արդեն որոշվել է. 19 քաղաքացի և 9 ընկերություն»,- գրել է Իոզվիակը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր