ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Պորոշենկո. «ՆԱՏՕ-ն պետք է ժամանակակից զենք տրամադրի մեզ»
11:40, 05.02.2015 | mamul.am
7406 | 4

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն նշել է, որ ՆԱՏՕ-ն պետք է ժամանակակից զենք տրամադրի իրենց, քանի որ Ուկրաինայի համար այժմ դժվար շրջան է: Ինչպես հաղորդում է «Ամերիկայի Ձայն»-ը, Ուկրաինայի նախագահն այս մասին հայտնել է գերմանական «Die Welt» պարբերականին տված հարցազրույցի ժամանակ:

Ըստ Պորոշենկոյի՝ վերջին օրերին Դոնեցկում տեղի ունեցող ահաբեկչությունները, ինչպես նաև Մարիուպոլի դեպքերը հստակ ցույց են տալիս, որ ՆԱՏՕ-ն պետք է ուժեղացնի Ուկրաինային տրամադրվող աջակցությունը:

«Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է ժամանակակից զենք տրամադրի մեր երկրին, որպեսզի կարողանանք դիմակայել ագրեսորների գործողություններին»,- հայտնել է Պորոշենկոն:

Նշենք, որ աշխատանքային այցով Կիև մեկնած ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր հանդիպելու է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի և վարչապետ Արսենի Յացենյուկի հետ: Հանդիպումների հիմնական թեման ԱՄՆ-ի՝ Ուկրաինային զենք տրամադրելու հարցն է լինելու:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր