ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+35 °C
ՆԱՏՕ-ն ամրապնդում է իր ռազմական ներկայությունը Արևելյան Եվրոպայում
13:46, 05.02.2015 | mamul.am
4593 | 2

Ուկրաինայում ծավալված ռազմական գործողություններին ի պատասխան` Հյուսիսատլանտյան դաշինքը որոշում է կայացրել Արևելյան Եվրոպայում իր ռազմական ներկայությունն ամրապնդելու վերաբերյալ: Ինչպես գրում է «ԲիԲիՍի»-ն, ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ այս ամենը արվում է Ռուսաստանի ագրեսիային դիմակայելու համար և որ սա Սառը պատերազմից ի վեր իրենց առջև դրված ամենամեծ խնդիրն է:

Աղբյուրը նշում է, որ այսօր Բրյուսելում կայանալու է ՆԱՏՕ անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը: Նրանք քննարկելու են մինչև 5000 զինվորականներից բաղկացած արագ արձագանքման խմբի ստեղծման հարցը:

«Մեր անվտանգության համակարգը ասյ առումով ֆունդամենտալ փոփոխությունների կարիք ունի: մենք պետք է անենք այնպես, որ կարողանանք դիամակայել Ռուաստաի ագրեսիային, որը խախտելով միջազգային իրավունքի նորմերը՝ իրեն միացրեց Ղրիմը»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր