ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Ռոնալդուն ծննդյան 30-րդ տարեդարձին ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության լավագույն ֆուտբոլիստ
16:38, 05.02.2015 | mamul.am
7275 | 0
«Մանչեսթր Յունայթեդի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով այժմ հանդես է գալիս «Ռեալի» կազմում, ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության լավագույն ֆուտբոլիստ՝ սկսած լիգայի հիմնադրումից՝ 1992 թվականից:
Հաղթողը որոշվել է օնլայն քվեարկությամբ: Ռոնալդուն ձայների մեծ տարբերությամբ առաջ է անցել «Արսենալի» հարձակվող Թիերի Անրիից և Դենիս Բերգքամփից, «Մանչեսթր Յունայթեդի» կիսապաշտպաններ Ռայան Գիգզից և Ռոյ Քինից, ինչպես նաև «Լիվերպուլի» կիսապաշտպան Սթիվեն Ջերարդից և «Մանչեսթր Յունայթեդի» հարձակվող Էրիկ Կանտոնայից:
Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը՝
1. Կրիշտիանու Ռոնալդու՝ 24%
2. Թիերի Անրի՝ 18%
3. Ռայան Գիգզ՝ 13%
4. Ալան Շիրեր՝ 12%
5. Էրիկ Կանտոնա՝ 12%
6. Սթիվեն Ջերարդ՝ 10%
7. Դենիս Բերգքամփ՝ 5%
8. Ջանֆրանկո Ձոլա՝ 3%
9. Ռոյ Քին՝ 2%
10. Պատրիկ Վիերա՝ 1%
Հիշեցնենք, որ Ռոնալդուն այսօր դառնում է 30 տարեկան: Նա հանդես է եկել «Մանչեսթր Յունայթեդում» 2003-ից 2009 թվականներին: Անգլիական ակումբի հետ նա երեք անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, երկրի գավաթակիր և սուպերգավաթակիր, ինչպես նաև հաղթել է 2007/08 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի խաղարկությունում և 2008 թվականի աշխարհի ակումբային առաջնությունում: 2008-ին Ռոնալդուն արժանացել է «Ոսկե գնդակի» և «Ոսկե խաղակոշիկի»:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր