ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Օլանդն ու Մերկելը մեկնում են Կիև
16:28, 05.02.2015 | mamul.am
6642 | 1

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր երեկոյան պատրաստվում են մեկնել Կիև՝ քննարկելու Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը: Ինչպես հաղորդում է «ԲիԲիՍի»-ն, երկու երկրների ղեկավարները պատրաստվում են ուկրաինական հակամարտության կողմերին խնդրի կարգավորման նոր տարբերակ առաջարկել:

Հաղորդվում է, որ Օլանդն ու Մերկելն, ամենայն հավանականությամբ, առաջարկելու են Դոնբասին անորոշ կարգավիճակ շնորհելու տարբերակը, որը, սակայն, ինքին սառեցված հակամարտության սկիզբ է նշանակում:

Նշենք, որ վաղը՝ փետրվարի 6-ին, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները պատրաստվում են հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր