Յելոուսթոնյան ազգային պարկում տեղադրված տեսախցիկն ամրագրել է 4 արարածների տեղաշարժը: Հաշվի առնելով նրանց մարմնակազմությունը, քայլելու ձևն ու հասակը` կարելի է ենթադրել, որ դրանք ոչ այլ ինչ են, քան առասպելական համարվող ձնեմարդերը՝ յեթիները: Հատկանշական է, որ կադրում երևում են 4 արարածներ, սակայն երբ նրանք թաքնվում են ծառի ետևում, քիչ հետո այդտեղից դուրս է գալիս միայն մեկը: Հարց է առաջանում՝ իսկ ուր մնացին մյուս 3-ը: Մասնագետներն այժմ մանրամասնորեն ուսումնասիրում են այս տեսանյութն ու տարբեր վարկածներ առաջ քաշում: |