ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Գլոբալ տաքացումը»՝ Արևմուտքի «գլոբալ կեղծիք»
21:28, 06.02.2015 | mamul.am
10780 | 0

Բնապահպանական տեսաբան Սթիվեն Քասիրը սենսացիոն ասուլիս է տվել, որում նշում է, որ գլոբալ տաքացում կոչվածը իրականում «Արևմուտքում գործող շտաբ բնակարաններում հորինվող գլոբալ կեղծիք է»: Նրա խոսքով՝ աշխարհի ամենահարուստ երկրների շահագրգիռ մարդիկ լոբբիստական խմբեր են կազմում և լուծում են իրենց ֆինանսական խնդիրները՝ պատսպարվելով բարի մտադրությունների քողի տակ:

«Եվ իսկապես, ո՞վ դեմ կկանգնի շրջակա միջավայրի պահպանմանը կամ էլ գալիք սերնդի երջանիկ ապագայի ապահովմանը: Բոլորը միայն «կողմ» կլինեն: Մնում է մշտապես «թեժ պահել» այդ «կողմ»-ը՝ գիտնական խամաճիկ խմբերին պատվիրելով անհրաժեշտ հետազոտություններ և դրանց հիման վրա հրապարակային հայտարարություններ անելով՝ մարդկանց մեջ վախի մթնոլորտ ստեղծել»,- ասել է Քասիրը:

Նա համարում է, որ համաշխարհային կլիմայական լոբբին վաղուց է գտել լայն զանգվածների թույլ տեղերը. դրանք են՝ համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրանալն ու բնական աղետների հաճախակիանալը: Կեղծ տեղեկատվության ազդեցության տակ մարդիկ կորցրել են սթափ դատելու ունակությունը և մոռացել, որ պատմության ողջ ընթացքում Երկրի վրա օվկիանոսի մակարդակը մշտապես փոփոխվել է, և բնական աղետները պատուհասել են միշտ, այդ թվում և՝ վիթխարի չափերով: Կլիմայական լոբբիի ամենատարածված հնարքներիրց մեկն էլ կասկածներն իրենց վրայից ցրելն է: Տեսաբանը որպես օրինակ է բերում Զիմբաբվեն, որը վերջերս հանկարածակիորեն հայտարարվեց «կլիմակայական խարդախ»: «Աֆրիկյան այս աղքատ երկիրը, որ անզգուշություն է ունեցել ստորագրելու Կլիմայի փոփոխության մասին հռչակագիրը, տեսեք-տեսեք, չի կրճատում իր ջերմոցային գազերի արտանետումը»,- ասում է Քասիրը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր