Բնապահպանական տեսաբան Սթիվեն Քասիրը սենսացիոն ասուլիս է տվել, որում նշում է, որ գլոբալ տաքացում կոչվածը իրականում «Արևմուտքում գործող շտաբ բնակարաններում հորինվող գլոբալ կեղծիք է»: Նրա խոսքով՝ աշխարհի ամենահարուստ երկրների շահագրգիռ մարդիկ լոբբիստական խմբեր են կազմում և լուծում են իրենց ֆինանսական խնդիրները՝ պատսպարվելով բարի մտադրությունների քողի տակ: «Եվ իսկապես, ո՞վ դեմ կկանգնի շրջակա միջավայրի պահպանմանը կամ էլ գալիք սերնդի երջանիկ ապագայի ապահովմանը: Բոլորը միայն «կողմ» կլինեն: Մնում է մշտապես «թեժ պահել» այդ «կողմ»-ը՝ գիտնական խամաճիկ խմբերին պատվիրելով անհրաժեշտ հետազոտություններ և դրանց հիման վրա հրապարակային հայտարարություններ անելով՝ մարդկանց մեջ վախի մթնոլորտ ստեղծել»,- ասել է Քասիրը: Նա համարում է, որ համաշխարհային կլիմայական լոբբին վաղուց է գտել լայն զանգվածների թույլ տեղերը. դրանք են՝ համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրանալն ու բնական աղետների հաճախակիանալը: Կեղծ տեղեկատվության ազդեցության տակ մարդիկ կորցրել են սթափ դատելու ունակությունը և մոռացել, որ պատմության ողջ ընթացքում Երկրի վրա օվկիանոսի մակարդակը մշտապես փոփոխվել է, և բնական աղետները պատուհասել են միշտ, այդ թվում և՝ վիթխարի չափերով: Կլիմայական լոբբիի ամենատարածված հնարքներիրց մեկն էլ կասկածներն իրենց վրայից ցրելն է: Տեսաբանը որպես օրինակ է բերում Զիմբաբվեն, որը վերջերս հանկարածակիորեն հայտարարվեց «կլիմակայական խարդախ»: «Աֆրիկյան այս աղքատ երկիրը, որ անզգուշություն է ունեցել ստորագրելու Կլիմայի փոփոխության մասին հռչակագիրը, տեսեք-տեսեք, չի կրճատում իր ջերմոցային գազերի արտանետումը»,- ասում է Քասիրը: |