ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+35 °C
Պուտինը Մերկելին և Օլանդին փորձելու է ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար «աբխազական տարբերակն» առաջարկել. «New York Times»
15:15, 06.02.2015 | mamul.am
7666 | 0

Ուկրաինայում վերջին ժամանակահատվածում սրված ռազմական գործողությունների առիթով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երեկ մեկնել էին Կիև՝ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշոնկոյի հետ հակամարտության կարգավորման նոր ծրագիրը քննարկելու համար: Դրանից հետո երկու երկրների ղեկավարները մեկնել են Մոսկվա, որտեղ այսօր՝ փետրվարի 6-ին, հանդիպելու են արդեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ամերիկյան «The New York Times» պարբերականն անդրադարձ է կատարել Մերկել-Օլանդ-Պուտին հանդիպման հնարավոր ընթացքին՝ նշելով, որ ՌԴ նախագահը փորձելու է Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարներին ուկրաինական հակամարտության լուծման համար «աբխազական տարբերակն» առաջարկել:

«ՌԴ նախագահը փորձելու է բոլոր հնարավոր միջոցներով դուրս մղել Մինսկի համաձայնագիրը և իր սեփական ծրագրերն առաջ քաշել, որոնք ոչ թե խաղաղության հասնելու, այլ Ուկրաինայի տարածքից ևս մի մաս իր հսկողության տակ վերցնելու նպատակ են հետապնդում: ՌԴ նախագահի առաջարկած ծրագիրը «ճանապարհային քարտեզ» է, որով վերջինը փորձում է Ուկրաինայում «նոր Աբխազիա» ստեղծել, այսինքն՝ ստեղծել իր «գաղութը» Ուկրաինայի արևելքում:

Այսօր կայանալիք հանդիպման ժամանակ նույնպես ՌԴ նախագահը փորձելու է Մերկելի և Օլանդի համար առաջ քաշել իր ծրագիրը՝ անտեսելով Մինսկի համաձայնագրի դրույթները: Նա փորձելու է հակամարտության կագավորման իր տարբերակը պնդել՝ հաշվի չառնելով Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը»,- մեջբերում է պարբերականը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր