ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+35 °C
Աղբ մշակողները` Պորտ-օ-Պրենսի աղբանոցներում
23:08, 08.02.2015 | mamul.am
9391 | 0

Հայիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսից 5 կմ հեռավորության վրա է տեղակայված հսկայական քաղաքային աղբանոցը: Հարյուրավոր կանայք, տղամարդիկ ու երեխաներ ամեն օր աշխատանքի են գալիս այս աղբանոց-տափաստան` կուտակված աղբը վերամշակելու համար: Այդ մարդիկ իրենց աշխատանքի դիմաց օրական 12-15 դոլար են վաստակում: Նրանք տեսակավորում են աղբը, առանձնացնում պլաստմասե իրերը, հագուստը, կենցաղային իրերն ու մետաղները:

Այս աղբանոցում օրական 5000 տոննա աղբ է թափվում: Հենց այստեղ է կուտակվել նաև Պորտ-օ-Պրենսի շրջանում 2010թ. տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով գոյացած հսկայական աղբի հիմնական մասը: Նշենք, որ այդ երկրաշարժին ավելի քան 230 հազար մարդ է զոհ գնացել:

Այս աղբանոցը տարին բոլոր պատված է լինում աղբային գազերից ու այրվող թափոններից գոյացած ծխի ու գոլոշու թունավոր շերտով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր