ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+35 °C
Մերկելը նշել է, որ լուրջ ակնկալիքներ չունի ՌԴ նախագահի հետ հանդիպումից
16:35, 06.02.2015 | mamul.am
6059 | 0

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ինքը վստահ չէ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքում հակամարտության կարգավորման գործում որևէ բեկումնալի առաջընթաց է գրանցվելու: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս»-ը:

«Անորոշ է, թե արդյոք մենք կարող ենք այնպես անել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները հանգեցնեն հրադադարի վերականգնման, թե հետագա բանակցությունների անհրաժեշտություն կլինի: Մենք նույնիսկ չգիտենք, թե այսօրվա հանդիպումը կարճ, թե երկար կտևի, կամ արդյոք դա կլինի Ռուսաստանի հետ անցկացված վերջին բանակցությունը: Այնուամենայնիվ, մենք պետք է ամեն ինչ անենք, որ կարողանանք վերջ դնել Ուկրաինայի արևելքում ծավալված արյունահեղություններին»,-hայտարարել է Մերկելը:

Նշենք, որ Մերկել-Օլանդ-Պուտին հանդիպումը այսօր Մոսկվայում մեկնարկելու է տեղի ժամանակով 18.30-ին: Երեք երկրների ղեկավարները քննարկելու են ուկրաինական հակամարտության կարգավորման համար մշակված նոր պլանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր