Ֆորմուլա 1-ի լեգենդար ավտոարշավորդ Միխայիլ Շումախերի որդին՝ Միկը, մտադիր է իր ուժերը փորձել Ֆորմուլա-4-ում՝ «Van Amersfoort»-ի կազմում։ «Van Amersfoort»-ում դեռևս ոչ մի կերպ չեն մեկնաբանել 15-ամյա Շումախերի հետ հնարավոր համագործակցության լուրերը։ Հիշեցնենք, որ վերջին տարիներին Շումախերի որդին իրեն լավագույնս է դրսևորել քարտինգի մրցաշարերում՝ հանդես գալով Միկ-կրթսեր մականվանբ՝ չօգտագործելով հայտնի ազգանունը։ «Շատ արագ արշավորդ է, հատկապես անձրևոտ եղանակին։ Ակնհայտ է, որ նա ժառանգել է հոր գեները»,- ասել է DTM սերիայի արշավորդ Թիմո Շայդերը։ Նշենք, որ Շումախերի որդին Եվրոպայի քարտինգի փոխչեմպիոն է։ Նա հանդես է եկել մոր ազգանվան ներքո՝ Բեչ։ Էտապներում նրան օգնող մեխանիկը Պետր Կայզերն էր, ով աշխատել է Միխայիլի հետ՝ վերջինիս քարտինգային կարիերայի մեկնարկին։ Հիշեցնենք, որ Միխայիլ Շումախերը, գլխուղեղի ծանր վնասվածքից հետո, այս պահին վերականգնողական կուրս է անցնում Շվեյցարիայի իր տանը։ |