ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+35 °C
Պուտինի, Մերկելի և Օլանդի` 5 ժամ տևած հանդիպումն ավարտվեց
01:40, 07.02.2015 | mamul.am
8303 | 0
Մոսկվայում ավարտվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի` մոտ 5 ժամ տևած հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորման խնդիրը։

Հանդիպման ավարտից հետո Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ պատրաստվում է ուկրաինական ճգնաժամի կարգավորման հնարավոր փաստաթուղթ, որտեղ ներկայացված կլինեն Ուկրաինայի ու ՌԴ նախագահների առաջարկները: Դրանք կներկայացվեն հակամարտության բոլոր կողմերի հաստատմանը:

Պեսկովի խոսքով` ուկրաինական խնդրի վերաբերյալ քննարկման արդյունքները կամփոփվեն կիրակի:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր