ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Արևմուտքը ցանկանում է Եվրոպայի անվտանգությունն ապահովել Ռուսաստանի հետ համագործակցության միջոցով. Մերկել
14:20, 07.02.2015 | mamul.am
7569 | 4

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր Մյունխենում անվտանգության հարցերով համաժողովի ժամանակ հայտարարել է, որ իրենց նպատակը Եվրոպայում անվտանգության ապահովումն է:

«Մենք ցանկանում ենք Եվրոպայում անվտանգություն ապահովել Ռուսաստանի հետ համագործակցության միջոցով»,- հայտարարել է Մերկելը:

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս»-ը, փետրվարի 9-ին էլ սպասվում է Մերկելի հանդիպումն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Երկու երկրների ղեկավարները երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերին զուգահեռ անդրադառնալու են նաև Եվրոպայի անվտանգությանը՝ շեշտը դնելով հատկապես ուկրաինական հակամարտության և Ռուսաստանի հետ հարաբերությունների քննարկման վրա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր