ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+35 °C
Կանադայի համալսարանը կուսումնասիրի Ռոնալդուի ֆենոմենը
17:30, 07.02.2015 | mamul.am
8655 | 0
Կանադայի համալսարանում անց են կացվելու սոցիոլոգիայի դասընթացներ, որոնք ուղղված են լինելու Կրիշտիանու Ռոնալդուի ֆենոմենի ուսումնասիրությանը։ «Սոցիոլոգիան ոչինչ է, առանց մարդու և նրա փորձի ձևավորման գործընթացների, ինչպես նաև սոցիալական ուժի հայտնաբերման, որոնք գործի են դնում այդ գործընթացները։ Այդ պատճառով ուզում եմ պատմել` ով է Ռոնալդուն, ինչն է դարձրել նրան հռչակավոր ֆուտբոլիստ, ինչ վերաբերմունք ունի նա Պորտուգալիայի, հարազատ քաղաք Մադեյրայի նկատմամբ: Ասում են՝ Ռոնալդուն մարմնավորում է ուժը, արագությունը, մրցունակությունը, էթիկան, կազմակերպվածությունը և հարմարվողականությունը։ Այդ գործառույթները, իրապես, «իսկական պորտուգալական են», քանի որ հայրենիքից դուրս պորտուգալացիները դրսևորում են իրենց որպես համառ, կազմակերպված և վճռական մարտիկներ։ Ֆուտբոլը և կրիտիկական սոցիոլոգիան իմ երկու ամենասիրելի զբաղմունքներն են, իսկ Ռոնալդուն տվեց ինձ դրանք միավորելու հնարավորություն»,- ասել է սոցիոլոգիայի պրոֆեսոր Լուիս Ագուարը։ Նշենք, որ Ռոնալդուն առաջին ֆուտբոլիստը չէ, ով դարձել է ուսումնական ծրագրի մաս։ Ավելի վաղ, Մեծ Բրիտանիայի Սթաֆորդշիրի համալսարանը կուրս է անցկացրել՝ նվիրված Դևիդ Բեքհեմի ֆենոմենին։
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր