Շոտլանդացի թենիսիստ Էնդի Մարեյը և նրա ընկերուհի Քիմ Սիրսը կամուսնանան 2015 թվականի ապրիլի 11-ին։ Հանդիսությունը տեղի կունենա «Cromlix House» հյուրանոցում, որը Մարեյը գնել է 2013 թվականին՝ 1,8 մլն ֆունտ սթերլինգով։ 2010-ին այնտեղ է ամուսնացել Մարեյի ավագ եղբայրը՝ Ջեյմին։ Մարեյը և Սիրսը հայտարարել են իրենց նշանադրության մասին` 2014-ի նոյեմբերին։ Զույգը մտադիր է փակ հանդիսություն անցկացնել՝ առանց մեծաքանակ հյուրերի և ԶԼՄ-ների ներկայացուցիչների։ Այս պահին հայտնի է, որ հարսանիքին ներկա կգտնվեն զույգի ծնողները և մոտ ընկերները։ Հիշեցնենք, որ Մարեյը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի կրկնակի հաղթող է, Լոնդոնի օլիպիական չեմպիոն։ Այս պահին նա աշխարհի 4-րդ թենիսիստն է։ |