ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Հայտնի է Մարեյի ամուսնության օրը
19:00, 07.02.2015 | mamul.am
7256 | 0
Շոտլանդացի թենիսիստ Էնդի Մարեյը և նրա ընկերուհի Քիմ Սիրսը կամուսնանան 2015 թվականի ապրիլի 11-ին։ Հանդիսությունը տեղի կունենա «Cromlix House» հյուրանոցում, որը Մարեյը գնել է 2013 թվականին՝ 1,8 մլն ֆունտ սթերլինգով։ 2010-ին այնտեղ է ամուսնացել Մարեյի ավագ եղբայրը՝ Ջեյմին։ Մարեյը և Սիրսը հայտարարել են իրենց նշանադրության մասին` 2014-ի նոյեմբերին։
Զույգը մտադիր է փակ հանդիսություն անցկացնել՝ առանց մեծաքանակ հյուրերի և ԶԼՄ-ների ներկայացուցիչների։ Այս պահին հայտնի է, որ հարսանիքին ներկա կգտնվեն զույգի ծնողները և մոտ ընկերները։
Հիշեցնենք, որ Մարեյը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի կրկնակի հաղթող է, Լոնդոնի օլիպիական չեմպիոն։ Այս պահին նա աշխարհի 4-րդ թենիսիստն է։
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր