ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Մարդանման ռոբոտը կմարի հրդեհները
20:03, 08.02.2015 | mamul.am
8351 | 2

Վիրջինիայի Կերնեգի-Մելլոն պոլիտեխնիկական համալսարանի մասնագետները ներկայացրել են նոր աշխատանք՝ SAFFiR (Shipboard Autonomous Firefighting Robot) անունով ռոբոտը՝ նախատեսված նավերի մեջ առաջացած հրդեհները մարելու համար:

Այս ռոբոտը կարող է քայլել անհարթ մակերեսներով, հայտնաբերել հրդեհի օջախները և մարել դրանք՝ իր ձեռքում պահելով հրդեհաշիջման խողովակը:

Երկոտանի SAFFiR-ն ունի 177 սմ հասակ, կշռում է 65 կգ: Այն կարող է հավասարակշռություն պահպանել անգամ անկայուն մակերեսների վրա, հագեցած է ինֆրակարմիր տվիչներով և լազերային հեռաչափով: Կարող է աշխատել ինքնուրույն, իսկ անհրաժեշտության դեպքում՝ կառավարվել հեռակառավարման վահանակով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր