ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Պոլ Գոգենի կտավը վաճառվել է մշակույթի պատմության մեջ ռեկորդային բարձր գնով
13:20, 08.02.2015 | mamul.am
12047 | 2

Ֆրանսիացի նկարիչ Պոլ Գոգենի կտավը, որը պատկերում է թաիթիի 2 բնակչուհիների, վաճառվել է 300 միլիոն դոլարով: Սա ամենամեծ գումարն է, որ երբևէ տրվել է մշակութային ստեղծագործության համար: Այդ մասին հաղորդում է «ԲիԲիՍի»-ն:

Կտավը, որի անվանումն է «Երբ դու կամուսնանաս», ստեղծվել է 1892թ. և գտնվել է շվեյցարացի կոլեկցիոներ Ռուդոլֆ Շտեհելինի անձնական հավաքածուում:

Շտեհելինը չի ցանկացել հայտնել կտավի նոր տիրոջ անվանումը: Սակայն «New York Times» պարբերականը, հենվելով իր աղբյուրների վրա, հայտնել է, որ այն գնվել է «Qatar Museums» կազմակերպության կողմից: Քաթարի պաշտոնական ներկայացուցիչները դեռևս չեն հաստատել այդ տեղեկատվությունը: Հարկ է նշել սակայն, որ վերջին տարիներին հսկայական գումարներ է ծախսում արևմտյան մշակութային ստեղծագործություններ ձեռք բերելու համար: Ավելի վաղ Քաթարի թագավորական ընտանիքը 259 միլիոն դոլարով ձեռք էր բերել Պոլ Սեզանի կտավներից մեկը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր