Ըստ գերմանական հետախուզական ծառայության տրամադրության տակ գտնվող տվյալների` ուկրաինական զինված հակամարտության ողջ ընթացքում այդ երկրում շուրջ 50 հազար խաղաղ բնակիչ և զինծառայող է զոհվել: «Frankfurter Allgemeine» թերթում ներկայացված նյութերում նշվում է, որ կորուստների մասին ներկայում հրապարակվող բոլոր տվյալները խիստ նվազեցված են, դրանք «պահպանողական բնույթ» ունեն, և դրանց հավատ ընծայել չի կարելի: Գերմանական հետախուզության հրապարակած տվյալները հակասում են Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի` զոհերի մասին Մյունխենում հրապարակած տվյալներին: Նշենք, որ Պորոշենկոն հայտարարել է, թե զինված հակամարտության ընթացքում զոհվել է 1200 զինվոր և 5400 քաղաքացի: ՄԱԿ-ի տվյալներով` զոհերի թիվն ավելի քան 5 հազար է: Հավելենք, սակայն, որ ուկրաինական հակամարտության ողջ ընթացքում հակամարտող կողմերը մեկ անգամ չէ, որ միմյանց մեղադրել են զոհերի մասին տվյալների նվազեցման համար: |