ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Ուկրաինայում շուրջ 50 հազար մարդ է զոհվել. գերմանական հետախուզություն
16:10, 08.02.2015 | mamul.am
6855 | 0

Ըստ գերմանական հետախուզական ծառայության տրամադրության տակ գտնվող տվյալների` ուկրաինական զինված հակամարտության ողջ ընթացքում այդ երկրում շուրջ 50 հազար խաղաղ բնակիչ և զինծառայող է զոհվել: «Frankfurter Allgemeine» թերթում ներկայացված նյութերում նշվում է, որ կորուստների մասին ներկայում հրապարակվող բոլոր տվյալները խիստ նվազեցված են, դրանք «պահպանողական բնույթ» ունեն, և դրանց հավատ ընծայել չի կարելի:

Գերմանական հետախուզության հրապարակած տվյալները հակասում են Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի` զոհերի մասին Մյունխենում հրապարակած տվյալներին: Նշենք, որ Պորոշենկոն հայտարարել է, թե զինված հակամարտության ընթացքում զոհվել է 1200 զինվոր և 5400 քաղաքացի: ՄԱԿ-ի տվյալներով` զոհերի թիվն ավելի քան 5 հազար է:

Հավելենք, սակայն, որ ուկրաինական հակամարտության ողջ ընթացքում հակամարտող կողմերը մեկ անգամ չէ, որ միմյանց մեղադրել են զոհերի մասին տվյալների նվազեցման համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր