ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Մարոկոն հեռացվել է Աֆրիկայի գավաթի առաջիկա 2 խաղարկությունից
17:10, 08.02.2015 | mamul.am
6064 | 0
Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի գործադիր կոմիտեն (CAF) հեռացրել է Մարոկոյի ազգային հավաքականին Աֆրիկայի գավաթի խաղարկությունից 2014 և 2019 թվականների համար։ Պատճառը Մարոկոյի՝ 2015 թվականի առաջնությունը ընդունելու մերժումն էր։
Մարոկոյի ներկայացուցիչները նոյեմբերին հրաժարվել էին անցկացնել Աֆրիկայի գավաթը՝ Էբոլա վիրուսի տարածման պատճառով։ Արդյունքում մրցաշարը տեղափոխվել է Հասարակածային Գվինեա։
«Այսպիսով, CAF-ի կանոնակարգի համաձայն, գործադիր կոմիտեն որոշում է ընդունել Մարոկոյի ազգային հավաքականը հեռացնել 2017 և 2019 թվականների Աֆրիկայի գավաթի խաղարկությունից։ Բացի այդ, ֆեդերացիան կտուգանվի 1 մլն դոլարով»,- գրված է հայտարարությունում։
Բացի այդ, CAF-ը մտադիր է Մարոկոյի ֆուտբոլի արքայական ֆեդերացիայից ստանալ 8,05 մլն եվրո՝ որպես բարոյական փոխհատուցում։
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր