ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Սիմեոնեի որդին դարձել է Հարավային Ամերիկայի առաջնության լավագույն ռմբարկու
16:33, 08.02.2015 | mamul.am
7403 | 0
«Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի որդին՝ Ջովանին, դարձել է պատանիների Հարավային Ամերիկայի առաջնության լավագույն ռմբարկու։ Առաջնութունը անց էր կացվում Ուրուգվայում։
Արգենտինայի ընտրանին եզրափակիչ հանդիպումում 2։1 հաշվով առավելության է հասել տանտերերի՝ Ուրուգվայի հավաքականի նկատմամբ և վաստակելով 13 միավոր՝ դարձել է մրցաշարի հաղթող։ Առաջնության լավագույն ռմբարկու է հռչակվել Ջովանի Սիմեոնեն՝ 10 հանդիպումում հեղինակելով 9 գնդակ։ Ընդհանուր առմամբ՝ արգենտինացիները 10 հանդիպումում 24 գոլ են խփել։
Մրցաշարին խաղարկվել է նաև 2016-ի Ռիո Դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգիր։ Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականը հաղթել է 2004 և 2008 թվականների օլիմպիական խաղերում, սակայն 2012-ի Լոնդոնի օլիմպիական խաղերին չի մասնակցել։
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր