ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+35 °C
Մերկելն ուկրաինական կարգավորման նոր ծրագիրը կքննարկի Օբամայի հետ
10:55, 09.02.2015 | mamul.am
6545 | 0

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մեկնել է Վաշինգթոն՝ այսօր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ ուկրաինական հակամարտությունը քննարկելու նպատակով: Այս մասին հաղորդում է «ԲիԲիՍի»-ն:

Աղբյուրը նշում է, որ չնայած ԱՄՆ-ի նախագահի նկատմամբ կիրառվող ճնշումների՝ Ուկրաինային զենք տրամադրելու վերաբերյալ, Գերմանիայի կանցլերը դեռևս հույս ունի կարգավորել ուկրաինական հարցը դիվանագիտական ճանապարհով: Ուստի այսօր Մերկելը մտադիր է Միացյալ Նահանգների նախագահի հետ առանձին քննարկել հակամարտության կարգավորման նոր ծրագրի արդյունավետությունը, որն, ըստ տեղեկությունների, ենթադրում է սահմանի երկայնքով 50-70 կմ երկարությամբ ապառազմականացված գոտու ստեղծում:

Նշենք, որ չորեքշաբթի օրն էլ կայանալու է «Նորմանդական քառյակի»՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների քննարկումը հակամարտության կարգավորման նոր ծրագրի ուղղությամբ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր