ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+35 °C
Պուտինը հայտնել է ուկրաինական հակամարտության կարգավորման պայմանները
11:55, 09.02.2015 | mamul.am
8964 | 1

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Կիևի իշխանությունների՝ հակամարտությունը լուծելու համար որդեգրած քաղաքականությունը երկրում ճգնաժամային իրավիճակ է ստեղծել:

Եգիպտական «Ալ-Ահրամ» թերթին տրված հարցազրույցի ժամանակ Պուտինը՝ որպես հակամարտության կարգավորման սկիզբ, նշել է Կիևի իշխանությունների կողմից Դոնեցկում և Լուգանսկում կրակի դադարեցումն ու Դոնբասը տնտեսական շրջափակման ենթարկելու փորձերից հրաժարվելը:

«Հակամարտության կարգավորման կարևորագույն նախապայմանը Ուկրաինայի արևելքում այսպես կոչված հակաահաբեկչական գործողությունների դադարեցումն է: Այն կարգավորելու համար պետք է, որ Կիևի իշխանությունները լսեն իրենց ժողովրդին, ընդհանուր լեզու գտնեն և երկխոսության մեջ մտնեն երկրի բոլոր շրջանների ներկայացուցիչների հետ»,- հայտարարել է Պուտինը:

ՌԴ նախագահը հայտնել է նաև, որ ճգնաժամը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ «ուկրաինացիները պայմանավորվածության չեն եկել իրար միջև և վերջ դրել համատարած ազգայնականությանն ու ծայրահեղականությանը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր