ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Բեյոնսեն՝ «Գրեմմի»-ի եռակի, Սեմ Սմիթը՝ քառակի մրցանակակիրներ
12:05, 09.02.2015 | mamul.am
7417 | 1

Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն այս գիշեր կայացած մրցանակաբաշխության ժամանակ ստացել է 3 «Գրեմմի»՝ հետևյալ անվանակարգերում՝ «Լավագույն երգ», «Լավագույն ելույթ», «Ամենալայն հնչեղություն ստացած ձայնասկավառակ»: Ի դեպ, արձանիկներից 2-ը երգչուհին շահել է «Drunk in Love» կոմպոզիցիայի համար:

Բրիտանացի կատարող Սեմ Սմիթը ստացել է 4 բարձրագույն մրցանակ՝ հետևյալ անվանակարգերում՝ «Լավագույն նոր կատարում», «Տարվա լավագույն ձայնագրություն», «Տարվա լավագույն երգ», «Տարվա լավագույն փոփ ալբոմ»:

Սեմ Սմիթ

«Գրեմմի»-ն համարվում է աշխարհի ամենահեղինակավոր երաժշտական մրցանակներից մեկը և շնորհվում է Ամերիկայի ձայնագրման ակադեմիայի կողմից՝ 1959 թվականից ի վեր: Հաղթողներին որոշում են ակադեմիայի անդամները՝ քվեարկության միջոցով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր