Ինչպես պարզել է 200 երիտասարդի մասնակցությամբ անցկացված հետազոտությունը, շրջակա միջավայրի գեղեցիկ բնությամբ հիանալն ու դրանից ստացած զգացողությունները կարող են ուժեղացնել օրգանիզմի դիմադրողականությունը՝ նվազեցնելով օրգանիզմում առկա բորբոքային գործընթացները: Հետազոտության ընթացքում երիտասարդներն ամեն օր մասնակցել են արշավների ու հիացել վայրի բնության և արվեստի գործերի սքանչելի գեղեցկությամբ, այնուհետև անալիզներ հանձնել: Պարզվել է, որ այդ ամենի արդյունքում օրգանիզմում բարելավվել է ցիտոկինի մակարդակը՝ սպիտակուց, որն արտադրվում է իմունային համակարգի կողմից՝ հիվանդածին միկրոօրգանիզմները վերացնելու համար: «Մենք հուսով ենք, որ այսուհետ մարդիկ կհասկանան, որ բնության գրկում զբոսնելը կամ էլ թանգարան այցելելը բուժում են ոչ միայն հոգին, այլև մարմինը»,- հայտնել է հետազոտության ղեկավար Ջենիֆեր Սթելլարը: |