ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+35 °C
Իտալիայում վաճառքի է հանվել ժամանակին Նապոլեոն Բոնապարտին պատկանած 74 սենյականոց առանձնատունը
14:21, 09.02.2015 | mamul.am
5307 | 0

Իտալիայում 5.798.515 ամերիկյան դոլարով վաճառքի է հանվել 74 սենյակից բաղկացած շքեղ առանձնատուն, որտեղ ժամանակին ապրել է նաև պատմության մեջ ամենահզոր առաջնորդներից մեկը՝ Նապոլեոն Բոնապարտը:

Ինչպես գրում է «Դեյլի Մեյլ»-ը, «Villa La Voglina» անվանումը կրող առանձնատունը կառուցվել է 18-րդ դարում՝ Իտալիայի Պիեմոնտ շրջանում: Ավելի քան 242 հազար քառակուսի մետր տարածք զբաղեցնող առանձնատունն իր մեջ ներառում է 13 ննջասենյակ, 9 լոգասենյակ և 30 մարդու համար նախատեսված մատուռ: Սակայն առանձնատունը որպես այդպիսին այդքան հայտնի չէր լինի, եթե ժամանակին չծառայեր որպես Նապոլեոն Բոնապարտի բնակատեղի: Վերջինն այդտեղ բնակվել է 1800թ.՝ ավստրիացիների և ֆրանսիացիների միջև ընթացող Մարենգոյի հայտնի պատերազմի ժամանակ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր