ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Այսօր մերկապարի ծննդյան օրն է
23:07, 09.02.2015 | mamul.am
15780 | 0

1893թ. փետրվարի 9-ին փարիզյան «Մուլեն Ռուշ» հայտնի կաբարեում գեղեցկուհի Մոնան պարի ըանթացքում իր վրայից դեն է նետել ողջ հանդերձանքը, ինչից հետո անպատշաճ վարքագծի պատճառով աղջկան ձերբակալել և տուգանել են 100 ֆրանկով: Այդ միջադեպը զանգվածային ցույցերի ու բողոքի ալիք է բարձրացրել Փարիզում: Հենց այդ օրն էլ դարձել է մերկապարի ծննդյան օր: Այդ տարիներին ևʹ կանկանը, որ համարվում է մերկապարի նախատիպ, ևʹ մերկապարը համարվում էին ծայրաստիճան գռեհիկ պարեր, և մերկապարուհիների ու հանցագործների միջև հավասարության նշան էր դրվում:

Դրանից 122 տարի անց մերկապարը դարձավ ոչ միայն ընդունելի, այլև աշխարհի շատ երկրներում օրենքով թույլատրելի երևույթ, իսկ էրոտիկ պարերը դարձան մշակույթի անքակտելի մասնիկը: Ավելին, այժմ մերկապարի բազում տարատեսակներ կան, որոնց մի մասը, ինչպես օրինակ ձողապարը, համարվում է նաև սպորտաձև:

Չնայած պաշտոնապես մերկապարի հայրենիքը համարվում է Փարիզը, շատ պատմաբաններ վստահ են, որ այն հազարամյակների պատմություն ունի և ձևավորվել է Հին Եգիպտոսում ու կրոնական ծիսակարգի մաս է եղել: Եգիպտոսում երաժշտության ներքո աղջիկների մերկանալը կապված է եղել կենարար ուժի և բնության աստված Օսիրիսի հետ: Ծիսակատարության ընթացքում աղջիկները շուջպար են բռնել, ինչից հետո աստիճանաբար ցած են գցել իրենց վրայից բարակ մետաքսյա զգեստները: Ծիսակատարությունն ավարտվել է աղոթքով ու մրգերի ու ծաղիկների «զոհաբերությամբ»:

Մերկապարի նախատիպերից մեկը կարելի է համարել նաև «Իշամեղվի պարը»: Պարի ընթացքում շալի մեջ փաթաթված աղջիկը երաժշտության տակ այնպիսի շարժումներ էր անում, կարծես իշամեղուն ցանկանում է ազատվել խճճված շորերի միջից: Պարի ընթացքում աղջիկը մերթընդմերթ ի ցույց էր դնում իր մերկ մարմինը:

Մերկապարի զարգացման գործում իրենց դերն են ունեցել նաև հին հույները: Հունական Կորնիսա քաղաքի բնակչուհիներին մանկուց ծանոթացրել են «անկեղծ պարի գիտության» հետ: Այդ պարում հմուտ աղջիկներին անվանել են հետերաներ, սիրո աստվածուհի Աֆրոդիտեի հնձվորուհիներ, ովքեր իրենց պարի միջոցով էքստազի են հասցրել տղամարդկանց: Այս աղջիկների գրավչության գաղտնիքը հագուստի մեջ է եղել, որ հարմար պահի սահել է մարմնից` թողնելով նրանց բոլորովին մերկ:

Մինչ Վերածննդի դարաշարջանը մերկ պարերը խստագույնս դատապարտվել են ինկվիզիցիայի կողմից, մերկապարուհիներին այրել են խարույկի վրա, սակայն դա չի խանգարել այդ արվեստի հետագա ծավալմանը: Իսկ վերածննդի դարաշրջանից հետո մերկ պարերի հանդեպ ոչ մի արգելք չի եղել:

Լուսավորության ժամանակաշրջանում ևս մերկ պարերն արգելված են եղել: Մերկ կանանց գեղեցկությունը հասանելի է եղել միայն նկարիչներին:

Այժմ մերկապարն ընկալվում է ոչ իբրև գռեհկություն, այլ իբրև անկեղծ մշակույթ, պար` հագեցած բամաթիվ բարդ ու համակցված շարժումներով, որոնց տիրապետելու համար աշխատանք ու համապատասխան ֆիզիկական կարողություններ են անհրաժեշտ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր